Ներկայացվել է ՏՏ ընկերությունների վարկանիշը՝ ըստ գործող արտոնագրերի քանակի. ինչ անուններ են թոփ եռյակում

2 Min Read

Վերլուծաբանները հետազոտել են ռուսական թվային ընկերությունների ներդրումը նոր թվային տեխնոլոգիաների ստեղծման գործում: Վիճակագրական հետազոտությունների և գիտելիքի տնտեսագիտության ինստիտուտի (ISIEZ) փորձագետները կազմել են ՏՏ ընկերությունների վարկանիշը՝ ըստ գործող արտոնագրերի քանակի:


ՏՏ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ իր կշիռը քառապատկել է․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Բազմաթիվ թվային ընկերություններ, ինչպես պարզվել է, չեն գրանցում սեփական տեխնոլոգիաները։ Վարկանիշը գլխավորել է Yandex-ը, որը, 2023 թվականի ապրիլի տվյալներով, գրանցել է 411 արտոնագիր

Առաջատարների եռյակում են նաև «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը՝ 408 արտոնագրով և Սբերբանկը, որը գրանցել է 305 մշակում: Փորձագետները նշում են, որ ընկերությունները տարբեր տեխնոլոգիաներ են օգտագործում իրենց մշակումները պաշտպանելու համար։ «Կասպերսկի Լաբորատորիան» գրեթե բոլոր մշակումները գրանցում է որպես գյուտ: Սբերբանկում գերակշռում են արդյունաբերական նմուշների արտոնագրերը, իսկ Yandexի պորտֆելում մոտ 75% —ը գյուտեր են։

Գրանցված արտոնագրերի քանակով մեծ տարբերությամբ առաջատար եռյակին հաջորդում են փոքր կամ բարձր մասնագիտացված ընկերությունները։ Նրանք մշակում են մասնագիտացված կիրառական ծրագրեր, օրինակ՝ անվտանգության, օդատիեզերական հետազոտությունների, մեծ տվյալների հետ աշխատանքի, տեղեկատվության վիզուալիզացիայի և այլ ոլորտներում։

Փաստաթղթերի խորքային վերլուծությունը վկայում է այն մասին, որ վարկանիշում ընդգրկված կազմակերպությունները հիմնականում արտոնագրում են տեխնոլոգիաները թվային անվտանգության համար, որոնցից շատերը նախատեսված են վնասակար օբյեկտների դեմ պայքարի համար:

Մի փոքր ավելի հազվադեպ են պաշտպանվում էլեկտրոնային սարքերը, տվյալների մշակման, ինչպես նաև տարբեր գործընթացների կառավարման մեթոդները:

Զարմանալի է, որ շատ խոշոր ընկերություններ և հարթակներ, որոնք ընկալվում են որպես թվային, ամենևին էլ չեն ընդգրկվել վարկանիշում։ Նման ընկերությունների թվում են, օրինակ, Ozon-ը, Wildberries-ը, «ВКонтакте»-ն, «Авито»-ն, «Тинькофф»-ը։ Նրանցից շատերն այս պահին թվային տեխնոլոգիաների ոլորտում ոչ մի գործող արտոնագիր չունեն։

 

Կիսվեք այս հոդվածով