Ինչպիսի փոփոխություն է գրանցվել առանցքային տնտեսական ցուցանիշներում 2023թ-ի ապրիլ ամսին 

2 Min Read

2023թ-ի ապրիլ ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արդեն ներկայացվել է ՎԿ-ի կողմից։ Հատկապես ուշադրության են արժանի գնաճի, արտահանման և ներմուծման ցուցանիշները, որոնք շարունակ դրական միտումներ են ցուցադրում:


Որքան է կազմել հունվար-մարտ ամիսների գնաճը. Վերլուծություն


Դիտարկենք 2023թ-ի ապրիլ ամսին ՀՀ տնտեսության համար կարևոր մի շարք ցուցանիշների արձանագրած արդյունքները.

Գծապատկեր 1. ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2023թ-ի ապրիլին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 191,283 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 30,042 մլն դրամ: 2023թ-ի ապրիլին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 401,080 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 244,061 մլն դրամ արդյունքները: 2023թ-ի ապրիլին ՀՀ-ում արտադրվել է 623 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի ապրիլին կազմել է 255,785 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 537 մլն դոլար և 950 մլն դոլար:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի ապրիլին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի ապրիլի  և 2023թ-ի ապրիլին արձանագրված արդյունքները՝ մարտի համապատասխան  ցուցանիշների մակարդակների հետ:

Գծապատկեր 2. ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2023թ․-ի ապրիլին  2022թ –ի ապրիլի և 2023թ- ի ապրիլը՝ մարտի համեմատ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ առավելագույն աճեր 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ արձանագրվել է ներմուծման և արտահանման ծավալներում համապատասխանաբար 81.3%-ով և 84.7 %-ով:

2023թ-ի ապրիլին 2022թ-ի մարտի համեմատ 25%-ով աճել են աշխատավարձերը։ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ անկում նկատվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 8%-ով։


Գների մակարդակի փոփոխությունը. ինչպիսին է եղել պատկերը 2023թ-ի ապրիլին

Առևտրաշրջանառության ծավալները 2023թ-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 28.9%-ով։ 2023թ-ի ապրիլին 2022թ-ի ապրիլի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները նվազել են 0.8%-ով:

Երկրում 2023թ-ի ապրիլին տնտեսական ակտիվությունը արձանագրվել է 12.1% մակարդակում։ 2023թ-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են 3.2%-ով, իսկ 2023թ-ի մարտի համեմատ՝ 1%-ով։

Կիսվեք այս հոդվածով