Քեմբրիջի համալսարանի հետազոտողները ցույց են տվել ռոբոտի, որն ունակ է սովորել խոհարարական տեսանյութերի հիման վրա: Ինժեներները տեսանյութի միջոցով ռոբոտին սովորեցրել են ութ պարզ աղցանների բաղադրատոմսեր: Բացի այդ, փորձի արդյունքում ռոբոտը ճանաչել և պատրաստել է նոր՝ իններորդ բաղադրատոմսը, որն իրեն նախապես չէին սովորեցրել։
Մարդանման ռոբոտների դարաշրջանի բացումը տրված է
Հետազոտողները մշակել են ութ պարզ աղցանների բաղադրատոմսեր և նկարահանել, թե ինչպես են դրանք պատրաստում: Այնուհետև նրանք օգտագործեցին նեյրոնային ցանցը՝ իրենց ռոբոտ-խոհարարին մարզելու համար: Այնպես է ծրագրավորվել, որպեսզի հնարավոր լինի բացահայտել մի շարք տարբեր առարկաներ, ներառյալ մրգերն ու բանջարեղենը, որոնք օգտագործվում են ութ աղցանների բաղադրատոմսերում:
Օգտագործելով համակարգչային տեսողության տեխնիկան՝ ռոբոտը վերլուծում է տեսանյութի յուրաքանչյուր դրվագ և կարողանում բացահայտել տարբեր առարկաներ, ինչպիսիք են դանակը և աղցանի բաղադրիչները, ինչպես նաև մարդու ձեռքերը և դեմքը: Ռոբոտը կարողանում է տարբերակել՝ մարդը որ ձեռքում է դանակ պահում, որում՝ գազար և թե որը պետք է կտրատել:
Դիտված 16 տեսանյութերից 93%-ում ռոբոտը ճանաչել է ճիշտ բաղադրատոմսը։Ռոբոտը նաև կարողացել է ֆիքսել բաղադրատոմսի փոփոխությունները, ինչպիսիք են կրկնակի չափաբաժին պատրաստելը: Ռոբոտը նաեւ ճիշտ է ճանաչել նոր՝ իններորդ աղցանի ցուցադրումը, այն ավելացրել է իր խոհարարական գրքում եւ պատրաստել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում