Մարդանման ռոբոտների դարաշրջանի բացումը տրված է

1 Min Read

Figure ստարտափը ներկայացրել է Figure 01-ը՝ աշխարհում առաջին կոմերցիոն տեսանկյունից կենսունակ ընդհանուր նշանակության մարդանման ռոբոտի ստեղծման ծրագիրը: Վերջինիս համաձայն՝ մարդանման ռոբոտը կմտածի, կսովորի և կշփվի միջավայրի հետ։ Այս դասի ռոբոտների ստեղծման հիմնական նպատակը աշխատուժի պակաս ունեցող ընկերություններին օգնելն է։ Ժամանակի ընթացքում նման մարդ-ռոբոտները լիովին կփոխարինեն մարդկանց վտանգավոր աշխատանքում։ Նոր նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարդանման ռոբոտը հնարավոր է վերածրագրավորել՝ ընդլայնելով ռոբոտի անելիքների ցանկը:  

Figure-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Բրեթ Էդկոկի կարծիքով ընդհանուր նշանակության մարդանման ռոբոտները շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա հավաստիացնում է, որ կգա ժամանակ, երբ մարդանման ռոբոտները կկատարեն որոշ աշխատանքներ ավելի լավ, քան մարդիկ:

Կիսվեք այս հոդվածով