Տեխնոլոգիական նվաճումները մեծ արագությամբ փոխում են ժամանակակից աշխարհը։ Դրա հետևանքով բազմաթիվ ոլորտներում դիտվում են կտրուկ զարգացումներ ու դրանց արդյուքնում նաև փոփոխությւոններ, որոնք էականորեն ազդում են մարդու գործունեության վրա։ Իրենց անհերքելի կարևորությունն ունեն տարբեր երկրների կողմից արտադրվող ԱԹՍ-ները։ Ցավոք, հայ հասարակությունը դրոնների ծանր ազդեցությունը զգաց ռազմական բնագավառում, երբ ահաբեկչական ուժերը դրանք կիրառեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։
Սակայն դրոնների կիրառությունն աշխպարհում շատ ավելի լայն է, քան կարելի է պատկերացնել։
Ամենապահանջված ռազմական ԱԹՍ-ների արժեքները
Ընդհանուր առմամբ աշխարհում ԱԹՍ-ների արտադրությունը շարունակվում է և արձանագրվում են մեծ հաջողություններ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեռևս 2020թ-ին անօդաչուների համաշխարհային շուկայի ծավալները կազմել են $22,5 մլրդ, իսկ մինչև 2025թ-ը այդ ծավալները հասնելու են 45,8$ մլրդ-ի՝ աճելով մոտ 15,5%-ով։
Ինչպես վերևում նշեցինք ԱԹՍ-ները միայն ռազմական նպատակներով չեն կիրառվում։ Դրանց կիրառության առաջատար ոլորտներն են գյուղատնտեսությունը, որի մասնաբաժինը կազմում է 28%, շինարարությունը՝ 26% մասնաբաժնով, լոգիստիկան՝ 13%, էներգետիկան՝ 7%, և հեռահաղորդակցությունը՝ 5% մասնաբաժիններով։
Աշխարհում անօդաչուներ արտադրող առաջատար 5 ընկերությունները հետևյալն են․
Գծապատկեր 1․ Անօդաչուներ արտադրող 5 առաջատար ըներությունների մասնաբաժինը դրոնների շուկայում
▪️ԱԹՍ-ների շուկայի 74,3%-ը պատկանում է DJI ընկերությանը։ Վերջինս չինական ընկերություն է, որն արտադրում է դրոններ սպառողական շուկայի համար։ Այն հայտնի է իր կիրառության հարմարավետությամբ, նրանում օգտագործված նորագույն տեխնոլոգիաներով և լավ դիզայնով։ Այս ընկերության հասույթը 2023թ-ին հասնելու է $4 մլրդ։
▪️Երկրորդ հորիզոնականում է հայտնվել դրոններ արտադրող ֆրանսիական Parrot ընկերությունը։ Վերջինս հանդիսանում է դրոնների արտադրության ամենանորարական ընկերությունը։ Parrot-ի մասնաբաժինը դրոնների շուկայում կազմում է ընդամենը 4,6%, սակայն նրա հասույթը 2023թ-ին կազմելու է $107 մլն։
▪️Երրորդ հորիզոնականում է հայտնվել Yuneec ընկերությունը, որը տեղակայված է Չինաստանում։ Վերջինս արտադրում է կոմերցիոն և սպառողական շուկաների համար նախատեսված դրոններ։ Դրոնների արտադրությամբ զբաղվող Yuneec ընկերության մասնաբաժինը դրոնների շուկայում կազմել է 3,3%, իսկ հասույթը 2023թ-ին հասնելու է $60 մլն։
▪️Վերը բերված ցուցակը եզրափակում է Ehang ընկերությունը, որը ևս տեղակայված է Չինաստանում։ Այս ընկերության մասնաբաժինը շուկայում կազմում է 2,2%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում