Ոչ միայն աշխարհումայլև մեր սահմաններում ու Արցախում տիրող անկայուն ու անհանգիստ իրավիճակը շարունակում է ավելի խորանալ, և թվում է՝ ավելի ենք հեռանում ելակետից։ Այս լարված մթնոլորտն ազդում է Հայաստանի ներքին կյանքի վրա։
Հանցագործությունների թվաքանակն աճել է. պատկերը` թվերով
Այդ բացասական ազդեցությունը նկատելի է տարբեր ոլորտներում: Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ հանցագործությունների թվաքանակն աճել է 36%-ով՝ կազմելով 10,121 միավոր։
Ամենաանհանգստացնողը թեևս այն է, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 8 անգամ՝ կազմելով 603 միավոր։ Տարբեր ոլորտներում իրականացված հանցագործությունների թվաքանակին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․
Գծապատկեր 1․ ՀՀ-ում արձանագրված իրավախախտումների թվաքանակը՝ ըստ տարբեր հանցագործությունների տեսակների 2023թ-ի առաջին եռամսյակում
Գծապատկեր 1-ում նշված հանցագործությունների մասով, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առավելագույն աճ դիտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մասով՝ համապատասխանաբար 2,3, 2,1 և 2,1 անգամ։
Հանցագործությունների թվաքանակի անկում դիտվել է գողությունների մասով, որոնց թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ նվազել է 28%-ով։
Սակայն, հարկավոր է նշել, որ գողությունների մասնաբաժինն անձնական գույքի հափշտակությունների ընդհանուր թվաքանակում 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 73%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում