Rolls-Royce-ն ավարտել է UltraFan խոշոր շարժիչի առաջին ցամաքային փորձարկումները։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այն առնվազն 10% – ով ավելի արդյունավետ է, քան այսօր շահագործվող ցանկացած այլ խոշոր ավիացիոն շարժիչ:
Հատուկ տեխնոլոգիան նվազեցնում է աղմուկի մակարդակը 35% – ով և բարելավում արդյունավետությունը 10% – ով: Այն ինքնաթիռներում կհայտնվի 2030-ականներին։
ROLLS-ROYCE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ULTRAFAN» ՇԱՐԺԻՉՆԵՐԸ
Չնայած UltraFan-ի տպավորիչ չափերին` այս շարժիչը շատ թեթև է՝ շնորհիվ Rolls-Royce-ի բարձր ճշգրտության 3D ռոբոտների, որոնք պատրաստել են այս հսկա 3,56 մ տրամագծով ածխածնային կոմպոզիտային շեղբերի մեծ մասը, բայց օգտագործում են տիտան ՝ առջևի եզրերի ամրությունն ու կայունությունը բարձրացնելու համար: Լինելով 10%-ով ավելի արդյունավետ, քան շուկայում ամենաարդյունավետ շարժիչը (Trent XWB Rolls-Royce), UltraFan-ը կարող է օգնել ավիաընկերություններին խնայել միլիարդավոր դոլարներ վառելիքի հաշվին:
Բացի գումար խնայելուց, UltraFan-ը նաև կնվազեցնի ավիաընկերության ածխածնի հետքը, ինչպես նաև գործնականում կվերացնի մասնիկների արտանետումները և կկրճատի NOx արտանետումները /ազոտի օքսիդներ/ մոտ 40% – ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում