ՀՀ-ին նոր սորտի սերմեր, տնկանյութեր մատակարարողների հեղինակային իրավունքները խախտողները կտուգանվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանում բույսերի նոր սորտեր բուծողների իրավունքների պաշտպանությունը պատշաճ չի իրականացվում, և առանց բուծողի թույլտվության՝ բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Օրենքը կարգավորելու համար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ առաջին ընթերցման ներկայացրեց «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է բույսերի նոր սորտերի կոնվենցիաներով սահմանված պահանջներին համապատասխանեցնել ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուժողի իրավունքի, անվավեր ճանաչման և արտոնագրի տրամադրման-դադարեցման հետ կապված հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article