Ի՞նչ նոր գործառույթ է ավելացրել WhatsApp-ը

1 Min Read

WhatsApp հավելվածն այսուհետ իր օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրությունն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում խմբագրել այն:
Այդ մասին Banksnews.am-ը տեղեկանում է ընկերության բլոգում կատարված գրառսումից:

Պարզապես պետք է երկար սեղմել ուղարկված տեքստի վրա և ընտրելով «խմբագրել» հրամանը՝ խմբագրել ուղարկված նամակը:
Այդ աղորդագրության կողքին կհայտնվի «խմբագրված» գրառումը, սակայն կարևորն այն է, որ հասցեատերը չի կարողանա տեսնել տեքստում արված փոփոխությունները:

WhatsApp-ի 2 միլիարդ օգտատերերին խմբագրելու գործառույթը հասանելի կլինի առաջիկա շաբաթներին:

Հիշեցնենք, որ խմբագրման հնարավորությունը /edit/ ներմուծել է Facebook-ը՝ մոտ տասը տարի առաջ:

Share This Article