Մեջբերումներ՝ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքից

3 Min Read
Առանձնացրեք ձեզ համար լավագույն խորհուրդները.
Հաջողակ մտքեր՝ Սթիվեն Քովիի կողմից

 

  • Այսօր ես այսպիսին եմ ինչպիսին կամ` իմ երեկվա արած ընտրության շնորհիվ։
  • Հաջողակ մարդիկ սովորություն ունեն անել այն, ինչը անհաջողակներն անել չեն սիրում։ Բոլորովին պարտադիր չէ, որ հաջողակ մարդկանց դուր գա այդ բանն անելը, սակայն նրանք իրենց զգացմունքները ենթարկում են իրենց խնդիրներին։
  • Արդյունավետ մարդը մտածում է ոչ թե խնդիրներով, այլ հնարավորություններով։
  • Իմանալ և չանելը` նույնն է, ինչ չիմանալը։ Կարողանալ և չանելը` նույնն է, ինչ չկարողանալը։
  • Կցանես միտք, կհնձես արարք, կցանես արարք, կհնձես սովորույթ, կցանես սովորույթ, կհնձես բնավորություն, կցանես բնավորություն, կհնձես ճակատագիրդ։
  • Նա, ով լավ տիրապետում է մուրճին, հակված է կարծելու, որ իր շուրջը բոլորը մեխեր են։
  • Չկա ավելի լավ ներդրում, քան ներդրումը քո ուժերի ու զարգացման մեջ։
  • Մի մարդ անտառում տեսավ փայտահատի, ով մեծ դժվարությամբ ծառ էր կտրում՝ բոլորովին բութ սղոցով։ Նա հարցրեց փայտահատին.
    • Այդ ի՞նչ եք անում։
    • Ծառ եմ կտրում, արդեն հինգ ժամ։
    • Իսկ ինչո՞ւ կանգ չեք առնում և չեք սրում սղոցը։
    • Ինչ է, կու՞յր եք, չեք տեսնում որ ժամանակ չունեմ։ Ես պետք է սղոցեմ։

 



Մեջբերումներ Սպենսեր Ջոնսոնի «Ուր է իմ պանիրը» գրքից


Գրքի կարճ նկարագրություն

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ:


Օգտակար մեջբերումներ «Ատոմային սովորություններ» գրքից


Երբ Սթիվեն Քովիին հարցրին, թե ինչպե՞ս հղացավ «7 սովորույթները»-ում տեղ գտած գաղափարները, նա պատասխանեց.

– Ես չեմ հղացել դրանք:

– Ինչպե՞ս թե, բայց Դո՛ւք եք գրել գիրքը:

– Այո, ես եմ գրել, սակայն սկզբունքները ինձնից դեռ շատ առաջ էին հայտնի: Դրանք ավելի շատ բնական օրենքներ են, և ես միայն համախմբել, համադրել եմ դրանք մարդկանց համար:

Ահա թե ինչու այս գործն այդպիսի ազդեցություն ունի: Քովին ավելի քան երեք տասնամյակ անցկացրել է ուսումնասիրելով, կիրառելով, սովորեցնելով և հղկելով այն, ինչն ի վերջո դուրս քամեց այս գրքի էջերի մեջ: Նա ստեղծում էր «7 սովորույթները»-ը ոչ թե որպես անձնական հաջողության հասնելու միջոց, այլ այդ սկզբունքները հասանելի դարձնելու, հանրությանը ծառայություն մատուցելու համար: – Ջիմ Քոլինզ
 

Գիրքը կարող եք պատվիրել՝

Կայքի հղում՝ https://editprint.am/index.php?route=product/product&product_id=811

Հեռախոսահամար՝  (+374) 77 173799

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով