Օգտակար մեջբերումներ «Ատոմային սովորություններ» գրքից

3 Min Read

Առանձնացրեք ձեզ համար լավագույն խորհուրդը. Հաջողակ մտքեր՝ Ջեյմս Քլիըրի կողմից

 Սովորությունները կարելի է համեմատել բարդ տոկոսների հետ, որոնք կուտակվում
են ինքնակատարելագործման գործընթացում: Երկարաժամետ հեռանկարում միայն
ամենօրյա 1% բարելավումը ծանրակշիռ արդյունքներ կբերի:
 Հաճախ փոքր փոփոխությունները ի ցույց չեն դնում որեւէ արդյունք, մինչեւ որ չեք
հասնում վերջնական կետին։ Ցանկացած աստիճանական գործընթացի առավել զգալի
արդյունքները մի փոքր հետաձգված են լինում։ Պիտի համբերություն ձեռք բերեք։
 Ատոմային սովորությունը մեծ համակարգի մի փոքր մասն է: Ճիշտ այնպես, ինչպես
ատոմերը մոլեկուլների շինարարական աղուսներն են, ատոմային սովորություններն էլ
նկատելի արդյունքների աղուսներն են։
 Եթե դուք ձգտում եք լավագույն արդյունքների, մոռացեք նպատակների մասին։
Փոխարենը կենտրոնացեք ձեր համակարգի վրա:
 Դուք չպետք է ձգտեք ձեր նպատակների մակարդակին հասնելու: Փոխարենը պիտի
խորանաք ինքներդ ձեր մեջ՝ հասնելով ձեր ներքին համակարգի:
 Գոյություն ունի փոփոխությունների երեք մակարդակ’ արդյունքների, գործընթացների
եւ անհատականության:
 Սովորությունները փոխելու ամենաարդյունավետ միջոցը կենտրոնանալն է ոչ թե այն
բանի վրա, թե ինչի եք ուզում հասնել, այլ թե ով եք ուզում դառնալ:
 Ամենաարդյունավետ բաներից մեկը, որ դուք կարող եք անել ավելի լավ
սովորություններ ձեւավորելու համար, այն միջավայրի մի մասը լինելն է, որտեղ`

1. ձեր ցանկալի վարքը բնականոն է համարվում,
2. արդեն որոշակի ընդհանրություններ ունք խմբի հետ։

 Սովորությունները գրավիչ են, երբ դրանք կապում ենք դրական զգացումների հետ, եւ
ոչ գրավիչ, երբ կապում ենք բացասականի հետ։ Ստեղծեք մոտիվացիոն ծես`
կատարելով այն, ինչ ձեզ դուր է գալիս, դժվար արմատացող սովորությունից առաջ։
 Սովորությունների արմատավորման համար ծախսված ժամանակը այնքան կարեւոր
չէ, որքան դրա կատարման հաճախականությունը։
 Վարքի առաջին երեք օրենքները (դարձնել տեսանելի, դարձնել գրավիչ եւ պարզեցնել)
մեծացնում են ցանկալի վարմունքի առաջին կատարման հավանականությունը Վարքի
փոփոխման չորրորդ օրենքը` դարձնել հաճելի, մեծացնում է հավանականությունը, որ
ցանկալի վարքը կկրկնվի։
 Երբեք բաց մի թողեք գործողությունը երկու անգամ անընդմեջ։ Եթե բաց եք թողել մեկ
օր, փորձեք ըստ հնարավորին շուտ վերականգնել այն:
 Մենք չենք վերադառնա վատ սովորությանը, եթե դա մեզ ցավ պատճառի եւ ոչ մի
բավականություն չպարգեւի։
 Եթե ցանկանում եք ունենալ հաջողության հասնելու լավագույն հնարավորությունները,
կարեւոր է ընտրել մրցակցության ճիշտ ոլորտը։
 Սովորություններին ավելի հեշտ է հետեւել, եթե դրանք համապատասխանում են
բնական հակումներին եւ կարողություններին։ Ընտրեք այն սովորությունները, որոնք
ավելի լավ են «աշխատում» ձեր դեպքում։

Գիրքը կարող եք պատվիրել՝
Կայքի հղում՝ https://editprint.am/index.php?route=product/product&product_id=1084
Հեռախոսահամար՝ +37498520847

TAGGED:
Share This Article