Հայաստան և Ադրբեջան. Ինչպիսին են արձանագրված տնտեսական ցուցանիշները երկու երկրներում.Վերլուծություն

2 Min Read

Հայոց մեծագույն մտածող և երկրի ղեկավար Ն. Փաշինյանը ձեռք է բերել նոր կպչուն միտք: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ ցանկացած պատեհ և անպատեհ առիթով երկրի վարչապետը պետք է բոլորին տեղեկացնի, որ Հայաստանը կամ ավելի ճիշտ Հայաստանում իշխանություն ունեցող երիտհեղափոխականները ճանաչում են Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքը: Սա փաստացի նշանակում է, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի տարածք: Այս մոտեցումը ենթադրում է անկախ Հայաստանի արժեհամակարգի ամբողջական կազմալուծում: Իհարկե, Արցախի հանձման գործընթացը մի շարք իրադարձությունների հետևանք է, սակայն  այս ձևով Արցախը և արցախահայությանը Ադրբեջանին հանձնելն ընդունելի չէ:


Անտարբերություն՝ ՀՀ անվտանգության նկատմամբ․ Վերլուծություն


Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի լծակով չի հնչեցնում այն միտքը, որ ճանաչում են Հայաստանի տարածքը 29,743 քառ. կմ սահմաններում:  Ցավոք, աշխարհն արդեն Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում է մեր երիտիշխանության կողմից ընդունված սահմաններով:

Այս համատեքստում ուսումնասիրենք Ադրբեջանի և Հայաստանի՝ այդ սահմաններում արձանագրած տնտեսական հաջողությունները.

 

Գծապատկեր 1. Տնտեսական ցուցանիշների մասով Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած արդյունքները

Ադրբեջանում նախընտրել են ունենալ բարձր գնաճ՝ 14%՝ 2023թ-ի մարտի դրությամբ, և ցածր գործազրկության մակարդակ՝  5.6%՝ 2022թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ: Այն պարագայում, երբ 2022թ-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4.6%:

Հայաստանը գնում է այլ ճանապարհով: Մենք 2022թ-ի ապրիլին արձանագրել ենք ընդամենը 3.2% գնաճ, իսկ 2022թ-ի 4-րդ եռամսյակում` 14.5% գործազրկության մակարդակ: Այս ամենը՝ 2022թ-ի 4-րդ եռամսյակում արձանագրված 12.8% տնտեսական աճի պայմաններում:

 Շարունակելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների համեմատությունը՝ դիտարկենք արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպերը .

Գծապատկեր 2. Արդյունաբերության համախառն արտադրանքի աճի տեմպը Հայաստանում և Ադրբեջանում

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2023թ-ի մարտին Հայաստանում արձանագրվել է արդյունաբերության համախառն արտադրանքի աճ 8.6%-ով, իսկ Ադրբեջանում՝ 3.2%-ով անկում:

🔹Այսպիսով, բավականին տարօրինակ երևույթ է ստացվում. Հայաստանը, որը շարունակ ենթարկվում է երկու հարևան ահաբեկչական պետությունների գրոհներին և շրջափակմանը, ժամանակահատվածի այս փուլում ավելի մեծ հաջողություններ է արձանագրում տնտեսությունում, քան Ադրբեջանը, որն ունի նավթ, ծով, նոր տարածքներ և այլն:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով