Նեմեսիսի արձանը հանելու պահանջը պետք է դիտարկել նաև Թուրքիայի ներքաղաքական հարցերի տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

1 Min Read

Չմոռանանք, որ Թուրքիայում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ ԱՅս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե եթե Հայաստանը չհանի «Նեմեսիս»-ի արձանը, Թուրքիայի կողմից կլինեն պատասխան քայլեր:

«Շատ ցավալի է, որ մինչեւ այսօր այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է: Մյուս կողմից չմոռանանք, որ ընտրական գործընթացներ են այդ երկրում և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Գիտեք, որ ներքաղաքական առումով առավել բարդ շրջան է այդ երկրում: Գիտեք՝ ինչքան էմոցիոնալ են անցնում այդ ընտրությունները: Պետք է նաեւ մասամբ այդ տեսանկյունից դիտարկել»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Թուքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստվ ում են միջոցներ ձեռնարկել Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման հարցում։

 

Կիսվեք այս հոդվածով