Էկոնոմիկայի նախարարությունը 23 ցուցահանդեսի փոխարեն կմասնակցի 7-ին․ գումարը չի հերիքում

1 Min Read

Կրճատվել է միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության քանակը։ Որոշումն այսօր ընդունվել է Կառավարության նիստում։

Նախատեսված 23 միջազգային ցուցահանդեսի փոխարեն Հայաստանն այս տարի կմասնակցի միայն 7-ին։

Ցուցահանդեսներին մասնակցության համար նախատեսված գումարը կազմում է 39 285 700 դրամ։ Այս գումարով հնարավոր է միայն 7 ցուցահանդեսի մասնակցել։ Արդյունքում որոշվել է հրաժարվել 16 ցուցահանդեսներին մասնակցելու պլաններից։

Կրճատված գումարի հաշվին նախարարությունը որոշել է իրականացնել «Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպման և իրականացման» միջոցառում, որի համար 2023 թվականի պետական բյուջեում գումար նախատեսված չի եղել։

Share This Article
Թողնել մեկնաբանություն