ՏՏ ոլորտը տարեկան աճել է 47.5 տոկոսով. Հովհաննիսյան

1 Min Read

ՏՏ ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թե այս ոլորտը ՀՀ-ում ամենադինամիկ աճողն է, որ գրանցել է կտրուկ աճ։

Ըստ նրա, դա պայմանավորված էր ՌԴ-ից ռելոկանտ ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելով:

«2022թ. ոլորտի շրջանառությունը հասել է 589 մլրդ դրամի՝ մոտավորապես 1մլրդ 400 մլն դոլարի»,- ասել է նա։ 

Ըստ նրա, այս ոլորտը 2018-22թթ. տարեկան աճել է միջինում 47.5 տոկոսով այն դեպքում, երբ ՀՆԱ աճը կազմել է տարեկան 9 տոկոս։

Ըստ նրա, այս արագ աճը նպաստել է տնտեսության մեջ ոլորտում իր նշանակության բարձրացմանը։

Share This Article