Կրճատվել է միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության քանակը։ Որոշումն այսօր ընդունվել է Կառավարության նիստում։
Նախատեսված 23 միջազգային ցուցահանդեսի փոխարեն Հայաստանն այս տարի կմասնակցի միայն 7-ին։
Ցուցահանդեսներին մասնակցության համար նախատեսված գումարը կազմում է 39 285 700 դրամ։ Այս գումարով հնարավոր է միայն 7 ցուցահանդեսի մասնակցել։ Արդյունքում որոշվել է հրաժարվել 16 ցուցահանդեսներին մասնակցելու պլաններից։
Կրճատված գումարի հաշվին նախարարությունը որոշել է իրականացնել «Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպման և իրականացման» միջոցառում, որի համար 2023 թվականի պետական բյուջեում գումար նախատեսված չի եղել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում