Ծրագիր, որն աշխատում է անբարեխիղճ կողմնակալության դեմ

2 Min Read

Ներառական վարկավորման FinTech  Stratyfy-ը  ներգրավել է $10 մլն-ի ներդրումներ։ Ըստ Stratyfyի համահիմնադիր և գործադիր տնօրեն Լաուրա Կորնհաուզերի (Laura Kornhauser)՝ ֆինանսավորումը կուղղվի այն արտադրանքին, որն օգնում է վարկատուներին բացահայտել անբարեխիղճ կողմնակալությունը:


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԱՏԲՈՏԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ներդրումների ներգրավվման գործընթացը համատեղ անցկացվել է Truist Ventures-ի և Zeal Capital Partners-ի կողմից, որին մասնակցել են Mendon Venture Partners-ը, The 98-ը, FIS-ը և ձեռնարկատեր Բարրի Ջի Գլիկը։ Կորնհաուզերըի կարծիքով` այս ֆինանսավորումը կօգնի իրենց հետագայում ներդրումներ կատարել մի արտադրանքի մեջ, որն իրականում գործարկվել է մոտ մեկ տարի առաջ, և որը իրենք անվանում են «UnBias»:

Վերջինս ֆինանսական հաստատություններին առաջարկում է գործիք՝ անբարեխիղճ կողմնակալությունն ակտիվորեն բացահայտելու համար: Անարդար կողմնակալության հայտնաբերման դեպքում «UnBias»-ը նրանց հնարավորություն և գործուն քայլեր է առաջարկում` այդ կողմնակալությունն ակտիվորեն վերացնելու համար:

Stratyfy-ի թիմն աշխատում է հաճախորդների և վարկատուների հետ, ովքեր արդեն օգտագործում են արտադրանքը՝ օգնելու նրանց ստանալ վարկային ռիսկերի արդար գնահատական և պահպանել վարկավորման կանոնները:

Նյու Յորքում տեղակայված FinTech -ն աշխատում է ինտեգրման գործընկերներ ներգրավելու ուղղությամբ՝ օգնելու ֆինանսական հաստատություններին, մասնավորապես` տեղական և տարածաշրջանային բանկերին, ավելի սահուն կերպով իրականացնել արտադրանքը:

«UnBias»-ը Stratyfy-ի հետադարձ կապի արդյունք է, որը ստացվել է վարկատուներից, ովքեր օգտագործել են FinTech վարկային ռիսկի գնահատման գործիքը՝ հավանական վարկառուներին գնահատելու և իրենց վարկային ռազմավարությունն օպտիմալացնելու համար’ հիմնվելով կողմնակալության չափման վրա։

Կորնհաուզերը նշում է, որ կողմնակալությունը դիտարկվել է որպես մոդելի կատարողականի հիմնական ցուցանիշ։

Stratyfy-ը դրական արձագանքներ է ստացել այն վարկատուներից, ովքեր օգտագործել են գործիքը, քանի որ այն նվազագույնի է հասցնում կախվածությունն արտաքին կազմակերպություններից, ինչը կարող է սահմանափակող գործոն լինել վարկատուների համար: Stratyfy – ի արհեստական ինտելեկտի կամ մեքենայական ուսուցման մոդելն ազդում է անցյալի որոշումների և կառուցվածքի վրա։ 

Կորնհաուզերը ցանկանում է, որ եթե որևէ անարդար կողմնակալություն ազդի որոշման վրա, ապա գործիքը օգտագործող վարկատուն կարողանա նախապես մեղմել կողմնակալությունը:

 

Inclusive lending fintech Stratyfy raises $10M | Banking Div

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով