Մեր ժամանակներում մեծ թափ է ստանում մարդկանց փոխարեն արհեստական բանականությամբ օժտված տարատեսակ «էակների» օգտագործումը։
Մասնավորապես, չատբոտերը դարձել են անփոխարինելի խորհրդատուներ, որոնց ծառայություններից օգտվում են հազարավոր ընկերություններ։
Արհեստական բանականությունը հասել այնպիսի բարձունքների, որ կատարելագործման արդյունքում չատբոտերի հետ շփվելիս կարծես հաղորդակցություն տեղի ունենա երկու մարդկանց միջև։ Չատբոտերը պատրաստ են առանց տրտնջալու անսահման խորհրդատվություն տրամադրել իրենց հարցեր ուղղած մարդկանց։
Սակայն, չատբոտերի աշխարհում այնքան էլ ամեն ինչ հարթ չէ, ինչպես թվում է։ Պարզվում է՝ հույզերով օժտված չատբոտերը նյարդայնացնում են հաճախորդներին և նվազեցնում են սպասարկման գնահատականը։ Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ չատբոտերի կողմից
օգտագործվող էմոցիոնալությամբ հագեցած բառերը կամ բառերի խումբը բացասաբար են ընդունում սպառողները։
Հետազոտողները նշում են, որ չատբոտերի և մարդկանց փոխհարաբերությունը նոր ոլորտ է, որը խորքային հետազոտության կարիք ունի և կազմակերպությունները պետք է չափազանց ուշադիր լինեն՝ նախքան չատբոտերին էմոցիոնալ հմտություններ «սովորեցնելը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում