Չինաստանի Չանշու քաղաքը, որն ունի ավելի քան 1,5 մլն բնակչություն, պետական աշխատողներին աշխատավարձ կվճարի Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC) ՝ թվային յուանով:
Այս քայլը նշանակում Է, որ Պեկինը արագացնում է թվային արժույթի ներդրման գործընթացները, որոնք նախկինում ներառված էին որոշ սահմանափակ ծրագրերում:
Թվային իենն արդեն իրատեսական է
Չանշուում պետական ծառայողները վճարումներ կստանան թվային յուանով: Չանշու քաղաքը կդառնա առաջին քաղաքը, որը կօգտագործի թվային յուանը՝ պետական ծառայողների աշխատավարձերը վճարելու համար: Միջոցառումը կանդրադառնա պետական հաստատությունների ծառայողներին, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներին, բժշկական անձնակազմին, պետական ընկերությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն աշխատավարձ են ստանում քաղաքից:
Չանշուն արդեն օգտագործում է թվային յուան՝ արտաժամյա աշխատանքի համար հաշվարկներ կատարելու նպատակով իրականացված վճարումները արդեն հասնում են $300,000-ի: Չինաստանում թվային յուանով վճարումների ներդրումը նշանակում է չինացիների կյանքում թվային արժույթի դերի շարունակական բարձրացում: Չինաստանի Ժողովրդական բանկը հանդես է եկել սեպտեմբերին արժույթի օգտագործման սցենարներն ընդլայնելու կոչով՝ առաջարկելով ավելի շատ ընկերությունների և ծառայությունների այն ներառել իրենց վճարման եղանակների մեջ:
Սակայն, ըստ վերլուծաբանների, թվային յուանի զարգացման գործընթացները դեռևս զիջում են այլ վճարման մեթոդներին։ Դեկտեմբերին Չինաստանի Ժողովրդական բանկի հետազոտությունների նախկին գլխավոր տնօրեն Սե Պինգը թվային յուանի թեստի արդյունքները որակեց որպես «ոչ իդեալական»՝ նշելով, որ արժույթն օգտագործվել է միայն որպես կանխիկ դրամի փոխարինող:
Հնդկաստանն իր բնակչությամբ կգերազանցի Չինաստանին
Այլ փորձագետներ նաև թվային յուանը համարում են կարևոր գործիք ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում արտերկրում արժույթի տարածումն ընդլայնելու համար: ԱՄՆ-Չինաստան առեւտրային հակամարտությունների փորձագետների կարծիքով, եթե Չինաստանը կարողանա ինտեգրել այս թվային արժույթը միջազգային վճարային համակարգում, դա կարող է մեծացնել իենի օգտագործումը միջսահմանային վճարումների հաշվարկների համար:
Մինչ այդ նկատենք, որ Չինաստանում միջին ամսական անվանական աշխատավարձերն այդքան էլ բարձր չեն: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները.
Գծապատկեր 1. Միջին ամսական անվանական աշխատավարձերը Չինաստանում, Հայաստանում և հարևան երկրներում
Մասնավորապես, Չինաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է $1,284: Այս ցուցանիշով Չինաստանը հետ է մնում առաջավոր բազմաթիվ պետություններից:
Նկատենք, որ Հայստանում 2023թ-ի հունվարի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել $645, Ղազախստանում և Վրաստանում՝ համապատասխանաբար $753 և $710: