Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն բանկերի ցանկը. արդյոք հայաստանյան բանկերը ևս ներառված են ցուցակում

2 Min Read

Ժամանակակից աշխարհում ցանկացած բանկի գերնպատակներից է արժանանալ հաճախորդների վստահությանը, և նրանցից յուրաքանչյուրն առավելագույն ջանքեր է գործադրում՝ իր անունն ամեն կերպ ասոցացնելու «վստահություն» բառի հետ, գրում է Forbes պարբերականը:

Ըստ հեղինակավոր հանդեսի՝ թագավարակի, տոկոսադրույքների բարձրացման և Silicon Valley Bank-ի նման հսկա կառույցի ձախողումից հետո այս հաստատությունները գիտակցում են, որ վստահությունն ամենակարևոր գործոնն է (հնարավոր է, որ մեծ տոկոսադրույքներից հետո) և որ նրանք կարող են բավականին օգուտներ քաղել:

«Եթե չեք կարող վստահել ձեր ֆինանսական հաստատությանը, բոլոր մյուս ծառայություններն ու առավելությունները նվազում են», – ասում է LatentView Analytics-ի բիզնես ծառայությունների գլխավոր ղեկավար Փարիջատ Բաներջին/Parijat Banerjee/:

Forbes-ի 2023 թվականի աշխարհի լավագույն բանկերն արտացոլում են այս և ոլորտի այլ միտումները: Ցանկը կազմվել է շուկայավարման Statista ընկերության հետ համագործակցությամբ, հիմնված է 32 երկրներում 48,000 բանկային հաճախորդների համընդհանուր հարցման վրա:

Ըստ Forbes-ի՝ վարկանիշում տեղ զբաղեցրած 415 բանկերը գնահատվել են այնպիսի կատեգորիաներով, ինչպիսիք են թվային ծառայությունները, հաճախորդների սպասարկումը, ֆինանսական խորհրդատվությունը և, իհարկե, վստահությունը:


Հայ միլիարդատերերը՝ Forbes-Ի ցուցակում. ովքե՞ր են նրանք


Բաներջիի խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում բանկերն արագորեն կիրառեցին նոր թվային տեխնոլոգիաներ, որոնք հաճախորդների փորձը դարձրին ավելի անհատական, կայուն և արագ, ինչը անհրաժեշտ է Millennial և Gen Z-ի /ժողովրդագրական խմբեր/ հաճախորդներին գրավելու համար:

Ահա այս ամենը հաշվի առնելով՝ կազմվել է լավագույն բանկերի վարկանշային աղյուսակը՝  այբբենական կարգով: Նշված է նաև յուրաքանչյուր բանկի՝ իր երկրում ունեցած վարկանիշը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով