Որքա՞ն է գործազրկության և զբաղվածության մակարդակը Հայաստանում. Վերլուծություն

2 Min Read

ՎԿ-ն հրապարակել է 2022թ-ի աշխատանքի շուկայի առանցքային ցուցանիշների մակարդակները: Դրանք անհրաժեշտ է ենթարկել վերլուծության, քանի որ 2022թ-ի ընթացքում արձանագրված արդյունքներն ազդեցություն են թողնում սկսվող 2023թ-ի աշխատանքի շուկայի արդյունքների վրա:

Բոլորն են ցանկանում աշխատանքով ապահովված լինել, ինչն էլ մեծապես կախված է աշխատանքի շուկայում կատարվող փոփոխություններից: Այդուհանդերձ, փաստենք, որ ՀՀ աշխատանքի շուկան շարունակում է գտնվել բավականին խառը իրավիճակում:

Ինչպես փնտրել աշխատանք՝ աշխատաշուկայում առկա ներկայիս անորոշության և փնթիության պայմաններում

Դա վերաբերում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի խնդիրներին, աշխատանքային ռեսուրսներին, աշխատուժից դուրս բնակչությանը և բազմաթիվ այլ հիմնահարցերին: Հատկապես լրջագույն փոփոխության կարիք ունի աշխատանքի տեղավորման գործակալությունների, առցանց աշխատանքի հայտարարությունների ոլորտը, քանի որ դրանց նորմալ և մաքուր աշխատանքից է կախված մարդկանց աշխատանքային պայմանների բարելավման հնարավորությունները: Այս ամենով հանդերձ`ՀՀ աշխատանքի շուկայի առանցքային ցուցանիշների մասով արձանագրվել են հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1.Աշխատանքի շուկայի առանցքային ցուցանիշների մակարդակները 2022թ-ին

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ-ին 2021թ-ի համեմատ աշխատանքային ռեսուրսների թվաքանակը գրեթե չի փոխվել` կազմելով 2,227,900 մարդ:

Աշխատուժի առաջարկը 2022թ-ին 2021թ-ի համեմատ աճել է 1.7%-ով, որի արդյունքում աշխատուժի մակարդակը հաստատվել 1,309,200 մարդ մակարդակում:

Աշխատուժից դուրս բնակչության թվաքանակը կազմել է 918,700 մարդ, որը 2021թ-ի համեմատ նվազել է 2.2%-ով:

Աշխատուժի ցուցանիշն իր մեջ ներառում է զբաղվածներին և գործազուրկներին.

Գծապատկեր 2. ՀՀ-ում զբաղվածների և գործազուրկների թիվը 2022թ-ի դրությամբ

Հայաստանում 2022թ-ին 2021թ-ի համեմատ զբաղվածների թվաքանակն աճել է 4.7%-ով՝ կազմելով 1,139,100 մարդ: Մյուս կողմում են գործազուրկները, որոնց թիվը 2022թ-ին կազմել է 170,100 մարդ: Վերջինս 2021թ-ի համեմատ կրճատվել է 14.5%-ով:

Նկատենք, որ այս տվյալների հիման վրա պարզ է դառնում, որ Հայաստանում աշխատուժի մասնակցության մակարդակը կազմել է 58.8%, որը 2021թ-ի համեմատ աճել է 1%-ով:

Աշխատուժից դուրս բնակչության մակարդակը 2022թ-ին կազմել է 41.2%, որը 2021թ-ի համեմատ նվազել է 1%-ով:

Հայաստանում 2022թ-ի զբաղվածության մակարդակը հաստատվել  է 51.1% մակարդակում՝ 2021թ-ի համեմատ աճելով 2.2%:

Գործազրկության մակարդակը 2021թ-ի 15.5%-ից 2022թ-ին դարձել է 13%՝ նվազելով 2.5%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով