Կառավարությունը 618 միլիոն դրամ կհատկացնի պաշտպանության նախարարությանը՝ 2023 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի իրականացման ֆինանսավորման համար։
Այդ գումարը կուղղվի պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի և շինությունների կառուցմանը։
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ մարտի 30-ի նիստի օրակարգում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում