Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը Հայաստանում

1 Min Read
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.5%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ծառայություններ՝ 27.9%,
✔️առևտրի շրջանառություն՝ 15.5%,
✔️շինարարություն՝ 14.4%,
✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 9.9%:
2022թ.-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 66.4%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 71.2%, իսկ ներմուծումն ավելացել է 63.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.7%-ով:
Share This Article
2 Comments