Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ. այս անգամ պայքարում են չեխերը

1 Min Read

Հազարավոր մարդիկ  Պրահայում բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Չեխիայի կառավարության կողմից նախատեսվող կենսաթոշակային բարեփոխումների: Հիմնականում նրանք քննադատում են կենսաթոշակային տարիքի հնարավոր հետագա բարձրացումը մինչև 68 տարեկան, ինչը 4 տարով ավելի է, քան, օրինակ, Ֆրանսիայում։


Ինչի՞ կհանգեցնի բողոքի ալիքը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Չեխիայում արհմիությունների ակտիվիստները հիմնականում կոչ են անում ավելի վաղ թոշակի անցնել դժվարին աշխատանք ունեցողներին, ինչպես նաև կասկածներ են հայտնում նոր Եվրո-7 ստանդարտի վերաբերյալ, որի ներդրման պատճառով վախենում են աշխատատեղերի կորստից և մի շարք կրճատումներից։ Այսպիսով, Skoda ավտոմոբիլային գործարանը, եթե ստանդարտը ընդունվի, կարող է կրճատել 3000 աշխատատեղ։

Արհմիությունները մտադիր են շարունակել բանակցությունները կառավարության հետ կենսաթոշակային բարեփոխումների շուրջ, հակառակ դեպքում սպառնում են ավելի զանգվածային և կատաղի բողոքի ցույցերով ողջ երկրում։

Կիսվեք այս հոդվածով