Երբևէ լսե՞լ եք РМ2.5 մասնիկների մասին: Ինչո՞ւ է մասնագետների ուշադրությունը կենտրոնացած դրանց վրա։ Սրանք չափազանց վտանգավոր կոշտ միկրոմասնիկներ են, որոնք առկա են օդի մեջ: Վերջինիս չափերը կազմում են 10 միկրոմետրից մինչև 2.5 միկրոմետր: Այս մասնիկներն այնքան փոքր են, որ կարողանում են հաղթահարել բոլոր կենսաբանական արգելքները և թափանցել օրգանիզմ՝ սպառնալով մարդու առողջությանը։
Հետևաբար, օդի մեջ այս մասնիկների ծավալների՝ սահմանված նորմային գերազանցումը վկայում է օդի աղտոտվածության մասին: Այս ցուցանիշի մասով աշխարհում հաշվարկում են օդի որակի համաթիվը: Հատուկ պետք է նշել, որ 140 երկրների շարքում Հայաստանը գրավել է 22-րդ հորիզոնականը, որը չափազանց տխուր պատկեր է, և իշխանությունները պետք է հաշվի նստեն այս փաստի հետ:
2022թ-ին Հայաստանում ամենաղտոտված քաղաքը համարվել է Երևանը, իսկ ամենաքիչ աղտոտվածը՝ Եղեգնավան գյուղը: Նկատենք, որ Երևանում օդի մեջ РМ2.5 մասնիկների առկայությունը 6 անգամ գերազանցել է նորման:
Այդուհանդերձ, աշխարհում օդի բարձր որակի տեսանկյունից էական արդյունքներ են արձանագրել հետևյալ երկրները.
Գծապատկեր 1. Օդի բարձր որակ ունեցող երկրները 2022թ-ին
Այս երկրներում РМ2.5 միկրոմասնիկների առկայությունը նորմայի սահմաններում է: Ներկայացված ցուցակում այս առումով առաջին տեղում է Իսլանդիան, որին հաջորդում են Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Աշխարհի ամենաաղտոտված երկրները ներկայացված են ստորև.
Գծապատկեր 2. Ամենաաղտոտված օդով երկրները՝ 2022թ-ի դրությամբ
Առաջին հորիզոնականում է հայտնվել Չադը՝ 89.7 բալ: Վերջինիս հաջորդում են Իրաքը՝ 80.1 բալ, և ադրբեջանաթուրքական կոալիցիայի ամենասիրելի երկիր Պակիստանը՝ 70.9 բալ: Այս երկրներում РМ2.5 մասնիկների առկայությունն օդի մեջ գերազանցում է ընդունված նորման 10 անգամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում