Ամերիկյան երկու բանկերի սնանկացումից հետո՝ համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության հետ կապված մտավախություններով պայմանավորված, շվեյցարական UBS բանկի կողմից ձեռք է բերվել մրցակից Credit Suisse բանկը:
BBC-ի տվյալներով՝ փրկարար գործարքը գնահատվել է 3,15 մլրդ դոլար:
Բանկերի սնանկացման պատճառները. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Չորեքշաբթի օրը Շվեյցարիայի Ազգային բանկի կողմից սնանկացող բանկը ֆինանսական շուկաները «հանդարտեցնելու»նպատակով 54 միլիարդ դոլարի շտապ օգնություն ստացավ, սակայն Credit Suisse-ի բաժնետոմսերն անկում ապրեցին 24 %-ով, ինչը նշանակում էր, որ անհրաժեշտ էր փրկարար գործարք:
Գործարքի կայացումից հետո Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ բանկերն արդեն «ապահով» են:
Գործարքի կայացումից հետո Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ բանկերն արդեն «ապահով» են:
Եվրոպան` ֆինանսական ճգնաժամի շեմին.Վերլուծություն
Շվեյցարիայի ազգային բանկը հայտարարել է, որ Credit Suisse-ին փրկելու գործարքը լավագույն տարբերակն էր՝ ֆինանսական շուկաների հանդեպ վստահությունը վերականգնելու և տնտեսական հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար:
Ըստ BBC-ի՝ UBS-ի նախագահի որոշմամբ կփակվի Credit Suisse-ի ներդրումային բանկային մասը: Իսկ աշխատատեղերի հետ կապված «դեռ վաղ է» ասել, թե ինչ կլինի: Շվեյցարական բանկն ունի շուրջ 74000 աշխատակից, որոնցից շուրջ 5000-ը՝ Մեծ Բրիտանիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում