Բանկերի,վարկային կազմակերպությունների տեսախցիկները հասանելի կլինեն Ոստիկանության ՊՈԱԿ-ին․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ Կառավարության կողմից հիմնադրվել է Ոստիկանության տեսանկարահանող էլեկտրոնային համակարգի կառավարման կենտրոն ՊՈԱԿ-ը, որին վերապահվել է ինչպես նախկինում մասնավոր կազմակերպության կողմից իրականացվող երթևեկության կաննոների վերահսման ապահովումը, այնպես էլ իրավախախտումների հայտնաբերում, կանխարգելում և բացահայտում։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ասաց ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Հատկանշական է, որ նախաձեռնվել է նաև օրենսդրական փոփոխություն, որի շնորհիվ ՊՈԱԿ-ի համար 24 ժամյա ռեժիմով հասանելիություն կապահովվի բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, այլ օբյեկտների, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով հսկվող ավտոկայանատեղերի տեսահսկման համակարգերին»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article
6 Comments