Հայաստանի հարևանը՝ Իրանը, ստեղծում է իր կրիպտոարժույթը՝ կրիպտո ռեալը

1 Min Read

Իրանական կրիպտոռեալն արդեն կարող է դառնալ իրականություն շատ շուտով։ Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ այս արժույթը խրախուսվելու է պետության կողմից և ինտեգրվելու է Իրանի վճարային համակարգում։ Կրիպոռեալի ներդումը մտնում է վերջնական փուլի մեջ։

Վերլուծաբանները փաստում են, որ անցումը բլոկչեյն տեխնոլոգիաներին Իրանը սկսել է դեռևս 2017 թ․-ին՝ համալրելով մյուս 90 պետությունների շարքերը, որոնք նույնպես աշխատում են այս ուղղությամբ։

Թվային ռեալի առաջին թողարկումն իրականացվել է 2022 թ․-ի սեպտեմբերին։ Թողարկված արժույթը բաշխվեց ազգային և առևտրային բանկերի միջև։ Հետաքրիրն այն է, որ թվային արժույթի կարգավորումն իրականացվում է նույն օրենքներով, որոնք սահմանված են ավանդական փողերի նկատմամբ։

Բացի թվային արժույթից`Իրանի ԿԲ-ն դիտարկում է կայուն մետաղադրամի ստեղծման հնարավորությունը։ Մետաղադրամն ապահովված է լինելու ոսկով և օգտագործվելու է միջազգային հաշվարկներում։

Share This Article
1 Comment