Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի օրոք ԱՄՆ ֆինանսների նախարարի նախկին օգնական Փոլ Քրեյգ Ռոբերթսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների բանկային համակարգն անվտանգ չէ: Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։
«Բանկային համակարգն անվտանգ չէ, քանի որ ԱՄՆ-ի հինգ խոշորագույն բանկերը համաշխարհային ՀՆԱ — ից կրկնակի մեծ կորուստների ռիսկեր են կրում», — նշել է նա:
Նրա խոսքով, ԱՄՆ բանկերը ստիպված կլինեն ազատվել հաշվեկշռում առկա ակտիվներից, ինչը կհանգեցնի արժեթղթերի հետագա արժեզրկման:
Ռոբերթսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի բանկերի անկումը կանխելու համար Դաշնային պահուստների համակարգը պետք է նվազեցնի հիմնական տոկոսադրույքը: Նրա խոսքով, դրա այլընտրանքը կարող է լինել խոշոր գումարների հատկացումը բանկերի փրկության համար, ինչը կարող է հանգեցնել դոլարի արժեզրկման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Dow Jones Industrial Average և Nasdaq Composite ֆոնդային ինդեքսները մարտի 13-ի սակարկությունների սկզբում նվազել են 0,7 %-ով:
Մարտի 10-ին՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, առաջին անգամ ԱՄՆ-ում սնանկացավ խոշոր բանկերից մեկը՝ Silicon Valley Bank-ը (SVB): Սնանկությունը կապված էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի բարձրացման հետ։
ԱՄՆ-ում գործարկվել է գլոբալ ֆինանսական ճգնաժամի առաջին փուլը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Նյու Յորք նահանգում իշխանությունները համակարգային ռիսկերի պատճառով փակել են Signature Bank-ը։ Նշենք, որ այն հիմնադրվել է 2001 թվականին Republic National Bank of New York-ի նախկին աշխատակիցների կողմից HSBC-ի ձեռքբերումից հետո:
Նյու Յորքի բանկային պաշտոնյաները փակել են բանկը 2023 թվականի մարտի 12-ին՝ Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից երկու օր անց: SVB-ի սնանկացումից հետո և այս շաբաթվա սկզբին կրիպտոարժույթի վրա հիմնված Silvergate բանկի փակման լույսի ներքո, նյարդայնացած հաճախորդները ավանդներից հանել են ավելի քան 10 միլիարդ դոլար:
Սա ԱՄՆ պատմության մեջ երրորդ ամենամեծ բանկային փլուզումն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում