Սպառողական գները Ճապոնիայում հունվարին աճել են 4,3%-ով, ինչը ռեկորդային է 1981 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Երկրի ներքին գործերի և հաղորդակցության նախարարությունում նշել են, որ հունվարին պարենային ապրանքների գներն աճել են 7,3 %-ով, իսկ հագուստինը՝ 3,1 %-ով։ Կահույքն ու կենցաղային ապրանքները թանկացել են 7,7 %-ով, տրանսպորտի և հեռահաղորդակցության ծառայությունները՝ 2,1 %-ով։
Հունվարին կոմունալ ծառայությունների գներն աճել են 14,9 %-ով. մասնավորապես, էլեկտրաէներգիան աճել է 20,2 %-ով, իսկ գազը՝ 24,3 %-ով։ Միաժամանակ, առանց պարենային ապրանքների և էներգետիկայի ինֆլյացիան աճել է մինչև 3,2 %:
Փետրվարի 3-ին ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի հայտարարությունը, հայտնել էր, որ Ճապոնիայում ռեկորդային գնաճը լրջորեն հարվածել է սպառողներին։ Գների աճից հատկապես տուժել են երիտասարդները:
Մինչ այս The Wall Street Journal-ը գրել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 41 տարվա առավելագույնին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում