ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին

1 Min Read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կիսվեք այս հոդվածով