Արքայադուստր Դիանայի գրած 32 նամակների հավաքածուն աճուրդում վաճառվել է հսկայական գնով` 145,500 ֆունտ ստեռլինգով: Հայտնում է BBC-ն։
Նամակագրությունը ներառում է արքայադստեր կյանքի վերջին երկու տարիները՝ մինչև նրա մահը՝ 1997 թ.-ը։
Lay’s Auctioneers-ում վաճառված նամակները Դիանան գրել է իր երկու մտերիմ ընկերներին՝ Սյուզիին և Թարիկ Կասեմին, ովքեր նամակները պահել են ավելի քան 25 տարի: Բայց զգալով, որ նրանք չեն ցանկանում ծանրաբեռնել իրենց երեխաներին և թոռներին, զույգը որոշել է վաճառել նամակները՝ հասույթը տրամադրելով Դիանայի և Սյուզիի սիրելի բարեգործական կազմակերպություններին:
Նամակները ցույց են տալիս լեդի Դիանայի զգացմունքները 1995 թվականի ամառից մինչև 1997 թվականի գարուն՝ 20 ամսվա ընթացքում:
Նամակներից մեկում, որը վաճառվել է 23,000 ֆունտ ստեռլինգով, Դիանան գրել է. «Եթե ես մեկ տարի առաջ իմանայի, թե ինչ եմ ապրելու այս ամուսնալուծության միջով, ես երբեք չէի համաձայնի․ դա հուսահատ և տգեղ է»:
1996 թվականի Սուրբ Ծննդին գրված մի նամակ, որում արքայադուստրն արտահայտում էր իր հակակրանքը տոնի նկատմամբ, վաճառվում էր 26,000 ֆունտ ստեռլինգով՝ ավելի քան 20,000 ֆունտով ավելի, քան սպասվում էր։ Այն հավաքածուի ամենաթանկ վաճառված նամակն է:
Կանխատեսվում էր, որ աճուրդում ներառված 32 քարտերն ու նամակները կվաճառվեն 90,000 ֆունտ ստեռլինգով, սակայն վաճառվել են զգալիորեն ավելի թանկ գնով: