Թուրքական բաժնետոմսերը վերականգնել են կորուստները երկրաշարժից հետո

1 Min Read

Թուրքական բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում հաղթահարել են երկրաշարժից հետո առաջացած կորուստները՝ ֆոնդային շուկային աջակցելու կառավարության միջոցների շնորհիվ: Գրում է Bloomberg-ը։

Բազային Borsa Istanbul 100-ն աճել է 7,5%-ով՝ հասնելով հունվարի 26-ից ի վեր ամենաբարձր մակարդակին: Ինդեքսը երկարաձգեց իր երկօրյա աճը մինչև 17%, ինչը 2002 թվականից ի վեր ամենամեծ նման աճն է: Այն նաև մոտ 17%-ով գերազանցում է փետրվարի 7-ի ցածր մակարդակը:

Անկումը թուրքական ընկերություններին պատճառել էր տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս փետրվարի 6-ի երկրաշարժին հաջորդած առևտրի երկու օրվա ընթացքում:  Սակայն թուրքական կառավարությունը կենսաթոշակային հիմնադրամներից և պետական ​​պարտատերերից միլիարդավոր լիրաների փոխանցում է կատարել դեպի ֆոնդային շուկա, ինչպես նաև խրախուսել բաժնետոմսերի հետգնումը՝ այսպիսով հաղթահարելով ստեղծված իրավիճակը:


Երկրաշարժը Թուրքիայի համար կարող է 84 միլիարդ դոլար արժենալ


Նյու Յորքի iShares MSCI Turkey ETF-ը՝ ամենամեծ բորսայական հիմնադրամը, որը հետևում է թուրքական բաժնետոմսերին, չորեքշաբթի աճել է 9,6%-ով։

Կիսվեք այս հոդվածով