Samsung Electronics Co.-ն մոտ 16 միլիարդ դոլարի պարտք կվերցնի իր դուստր ձեռնարկությունից՝ ներդրումների արագ տեմպերին աջակցելու համար: Գրում է Bloomberg-ը։
Մայր ընկերությունը պայմանագիր է կնքել Samsung Display Co.-ի հետ՝ 20 տրիլիոն վոն վարկի համար՝ 4,6% տոկոսադրույքով, որը կմարվի 2025 թվականի օգոստոսին։ Samsung Electronics-ին է պատկանում Samsung Display-ի 85%-ը:
Չնայած շահույթի նվազմանը՝ Samsung-ը կշարունակի ներդրումներ կատարել չիպերի արտադրության ոլորտում
Հունվարին Samsung-ը հայտարարեց, որ մտադիր է այս տարի իր կապիտալ ծախսերը պահել 2022 թվականի մակարդակին, երբ ընկերությունը ծախսեց 39 միլիարդ դոլար չիպերի արտադրության վրա՝ հակառակ ակնկալիքների, որ այն կկրճատի ծախսերը, ինչպես արեցին մրցակիցները:
Ընկերությունը նախազգուշացրել է, որ սմարթֆոնների շուկան կրկին կնվազի 2023 թվականին՝ 2022 թվականին երկնիշ անկումից հետո։
Որպես հեռախոսների, հիշողության և դիսփլեյների աշխարհի խոշորագույն արտադրող՝ Samsung-ի բոլոր երեք հիմնական ստորաբաժանումները մեծապես կախված են սմարթֆոնների շուկայի ակտիվությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում