Չնայած շահույթի նվազմանը՝ Samsung-ը կշարունակի ներդրումներ կատարել չիպերի արտադրության ոլորտում

1 Փետրվարի, 2023
1 Min Read
 Չնայած շահույթի նվազմանը՝ Samsung-ը կշարունակի ներդրումներ կատարել չիպերի արտադրության ոլորտում

Երեքշաբթի օրը հարավկորեական Samsung Electronics Co Ltd ընկերությունը հայտարարել է, որ մտադիր չէ այս տարի կրճատել ներդրումները չիպերի արտադրությունում, նույնիսկ երբ թույլ համաշխարհային տնտեսությունը դատապարտում է արդյունաբերությունը վերջին տասնամյակի ամենավատ անկմանը: Գրում է Bloomberg-ը։

Վերլուծաբանները կարծում են, որ Samsung Electronics-ի շուկայական մասնաբաժինը տարվա երկրորդ կիսամյակում կարող է նվազել մինչև 40% DRAM չիպերի համար և 30% NAND ֆլեշ հիշողության չիպերի համար՝ համապատասխանաբար մոտ 43% և 32%-ից:

Samsung-ը հայտարարել է, որ 2023 թվականին կապիտալ ծախսերը կլինեն նույնը, ինչ 2022 թվականին՝ ի տարբերություն SK Hynix-ի և Micron Technology Inc-ի, որոնք հայտարարել են ներդրումների կրճատման մասին։

Պայմանագրային չիպերի արտադրության մեջ ավելի մեծ մրցակից Taiwan Semiconductor Manufacturing Co Ltd-ն նույնպես հայտարարել է ծախսերի կրճատման մասին:

Ավելի վաղ Samsung-ը հայտնել էր 2014 թվականից ի վեր իր ամենացածր եռամսյակային շահույթի մասին  և հույս հայտնել, որ պահանջարկը կսկսի վերականգնվել այս տարվա երկրորդ կիսամյակում:

Samsung-ը նաև ակնկալում է կրիպտոարժույթի սեփական բորսան գործարկել 2023 թ․-ինաև այն այս շաբաթվա վերջին կներկայացնեի վերջին առաջատար սմարթֆոնը՝ Galaxy S-ը:

 

Կիսվեք այս հոդվածով
1 Comment