Disney-ը կկրճատի 7000 աշխատատեղ

1 Min Read

Walt Disney Coն՝ աշխարհի խոշորագույն ժամանցային ընկերությունը, հայտարարել է հիմնական վերակառուցման պլանների մասին։ Այն ներառում է 7000 աշխատատեղերի կրճատում և 5,5 միլիարդ դոլարի ծախսերի խնայողություն: Հայտնում է Bloomberg-ը։

Ֆիլմերի և հեռուստաշոուների բյուջեից կկրճատվի 3 միլիարդ դոլար, իսկ մնացածը՝ ոչ բովանդակային ոլորտներից: Այս կրճատումներից մոտ 1 միլիարդ դոլարն արդեն իրականացվում է:

Փոփոխությունների շրջանակներում Disney-ի գործադիր տնօրենը նաև հայտարարել է, որ ընկերությունը կվերակազմավորվի երեք ստորաբաժանումների՝ ժամանցի բաժին, ESPN-ի սպորտային ցանցեր և թեմատիկ զբոսայգիների բաժին։ Disney-ի բաժնետոմսերը երկարաժամկետ առևտրում աճել են 9,6%-ով՝ սպասվածից ավելի եռամսյակային վաճառքի և շահույթի մասին հայտարարելուց հետո:


«Disney»-ը վերջնականապես լքում է ռուսական շուկան


Դեկտեմբերի 31-ին ավարտված ժամանակաշրջանում շահույթը կազմել է 99 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց՝ գերազանցելով վերլուծաբանների միջին գնահատականը՝ 74 ցենտը: Եկամուտն աճել է 7,8%-ով՝ հասնելով 23,5 մլրդ դոլարի՝ սպասվածից մի փոքր ավելի։

 

Կիսվեք այս հոդվածով