Meta Platforms Inc.-ը խնդրել է իր ղեկավարներից և տնօրեններից շատերին անցնել անհատական աշխատանքի կամ լքել ընկերությունը, քանի որ այն փորձում է ավելի արդյունավետ դառնալ: Հայտնում է Bloomberg-ը:
Այսպիսով նրանք պետք է ընտրեն աշխատանք, որտեղ պատասխանատու չեն ուրիշների համար, այլ հոգում են այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կոդավորումը, դիզայնը և հետազոտությունը:
Meta-ն, որին պատկանում է Facebook-ը և Instagram-ը, նոյեմբերին աշխատանքից ազատել է իր աշխատակիցների 13%-ին: Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն այս ամսվա ընթացքում եկամուտների մասին խոսելիս նշել է, որ կազմակերպությունը չափազանց դանդաղ է վերականգնվում: Նա 2023 թվականն անվանել է «Արդյունավետության տարի» և խոստացել կրճատել որոշ մենեջերների և ցածր արդյունավետությամբ ծրագրեր:
Meta-ի աշխատակիցները դժգոհում են Ցուկերբերգի «մոլուցքից», որը կարող է ոչնչացնել ընկերությունը
Կրճատումների առաջին փուլը լինելու է աստիճանական։ Meta-ի որոշ աշխատակիցներ կարծում են, որ փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ կազմակերպությունն ունի բազմաթիվ թիմեր, որոնք մրցում են նույն նպատակներին հասնելու համար և ղեկավարներ, որոնք վերահսկում են միայն մեկ կամ երկու աշխատակցի:
Կազմակերպությունը պարզեցնելու Ցուկերբերգի ծրագիրն օգնեց ընկերության բաժնետոմսերի արժեքը վերականգնել 2022 թվականից հետո, որն իր պատմության մեջ ամենավատ տարին էր: Ընկերության բաժնետոմսերն այս տարի աճել են ավելի քան 56%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում