Meta-ն հաստատել է աշխատատեղերը կրճատելու պլանները

1 Min Read

Meta Platformsհաստատել է աշխատատեղերի 13%-ի, կամ, որ նույնն է, ավելի քան 11000 աշխատակիցների կրճատումը:

Գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նաև հայտնել է, որ իրենք կրճատում են հայեցողական ծախսերը։

Meta-ի աշխատակիցների թիվը հավասար է մոտ 87,000-ի, ինչը նշանակում է, որ 11,000 մարդ կլքի Meta-ն ամբողջ աշխարհում:

Ցուկերբերգի խոսքով՝ յուրաքանչյուր աշխատակից կստանա 16 շաբաթ արձակման վարձ՝ գումարած երկու հավելյալ շաբաթ ծառայության վճար յուրաքանչյուր տարվա համար։ Այսպիսով, օրինակ, նա, ով չորս տարի աշխատել է Meta-ում, գործնականում կստանա վեց ամսվա աշխատավարձ:

Ընկերության շուկայական կապիտալն այսօր անկում է ապրել՝ հասնելով մոտ 250 միլիարդ դոլարի։ Այսպիսի ցուցանիշ ընկերությունը չի ունեցել 2015 թվականից ի վեր:

Հիշեցնենք, որ տեխնոլոգիական սպեկտրի բոլոր ընկերությունները վերջին շաբաթների ընթացքում հայտարարել են աշխատանքից ազատելու հսկայական ծավալների մասին։

Այդ թվում, Twitter-ը աշխատանքից ազատել է իր 7500 աշխատակիցների կեսին՝ Իլոն Մասկի տնօրեն դառնալուց հետո։ Stripe-ը ևս անցյալ շաբաթ հայտնեց իր աշխատակիցների թիվը կրճատելու մասին՝ 14%-ով (1120 աշխատակից)։ Եվ, դեռ երեկ, Salesforce-ը հաստատեց, որ աշխատանքից ազատել է «հարյուրավոր» աշխատողների:

 

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն