Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեքշաբթի օրը կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է 757 հազար մարդ։
Միևնույն ժամանակ, արհմիությունների ամենամեծ ասոցիացիան՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան (Confédération générale du travail, CGT), հայտարարել է, որ ֆրանսիական քաղաքների փողոցներում սոցիալական իրավունքների համար պայքարի երրորդ օրը մասնակիցների թիվը եղել է 2 միլիոն։
Նաև, ըստ CGT-ի, Փարիզում փողոց է դուրս եկել 400 հազար ցուցարար։ Ոստիկանությունը նշում է, որ նրանք ընդամենը 57 հազար են եղել:
Փարիզում ցույցերն ուղեկցվել են արմատականների և իրավապահների միջև առանձին բախումներով։ BFMTV հեռուստաալիքը հայտնել է 17 ձերբակալվածի մասին։
Ընդ որում, թե՛ իշխանությունները, թե՛ բողոքի ցույցերի կազմակերպիչները խոստովանում են, որ գավառական շատ քաղաքներում երեքշաբթի ավելի քիչ ցուցարարներ են եղել, քան հունվարի 19-ին և 31-ին, հայտնում է Le Figaro-ն։ Թերթը հիշեցնում է, որ հունվարի 31-ին ցուցարարների թիվը, ըստ ոստիկանության գնահատականների, կազմել է 1,27 միլիոն մարդ, իսկ արհմիությունների տվյալներով՝ 2,8 միլիոն մարդ։
Ո՞ր եվրոպական երկրներն ունեն կենսաթոշակային ամենացածր և ամենաբարձր տարիքային շեմը
CGT-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեսը հայտարարել է, որ եթե կառավարությունը շարունակի իր բարեփոխումների ծրագրերը, ինչպես այժմ առաջարկվում է, արհմիությունները կանցկացնեն «ավելի կոշտ, ավելի շատ, ավելի զանգվածային և կրկնվող գործադուլներ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում