Երեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումը. կենսաթոշակային տարիքը մինչև 2030 թվականը 62-ից կբարձրացվի 64-ի։
Վարչապետ Էլիզաբեթ Բորնը մանրամասնել է իր ծրագրերը՝ ստիպելու ֆրանսիացիներին ավելի երկար աշխատել՝ այդպիսով երկարացնելով ամբողջական կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ վճարումների ժամկետը մինչև 43 տարի: Նոր կանոնը պետք է ուժի մեջ մտնի մինչև 2027 թվականը, իսկ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը կբարձրանա վեց ամսով ամեն տարի՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերից՝ ի վերջո մինչև տասնամյակի վերջ հասնելով 64-ի:

Սակայն կենսաթոշակային տարիքի բարձրացումը միայն Ֆրանսիայում չէ իրականացվում. ստանդարտ պարտադիր կենսաթոշակային տարիքը բարձրանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների մեծ մասում:Ներկայումս գոյություն ունի կենսաթոշակային տարիքի երկու տեսակ՝ վաղաժամկետ և ստանդարտ:
ՏՀԶԿ-ի զեկույցի համաձայն՝ տղամարդկանց վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու տարիքը տատանվում է Լիտվայում՝ 59-ից մինչև Գերմանիայում՝ 63: Կանանց համար այն տատանվում է 58 տարեկանից Լիտվայում մինչև 63 տարեկան Գերմանիայում:
Ներկայումս Ֆրանսիայում վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու տարիքը 62-ն է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար:
Փաստորեն, 62-ը վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու տարիքն է Եվրոպայի գրեթե կեսում, այդ թվում՝ Շվեդիայում, Պորտուգալիայում, Նորվեգիայում, Իտալիայում, Հունաստանում և Ավստրիայում:
Փաստացի կենսաթոշակային տարիքը ավելի շատ է տատանվում, քան վաղաժամկետ կենսաթոշակային տարիքը: Տղամարդկանց համար այն տատանվում է 52-ից (Թուրքիայում) մինչև 67-ը (Նորվեգիայում և Իսլանդիայում): Կանանց համար Թուրքիայում 49-ն է, մինչդեռ Նորվեգիայում և Իսլանդիայում ամենաբարձր կենսաթոշակային տարիքը 67-ն է:
Ավելին՝ այստեղ։
Thank you, your article has benefited me a lot and helped me a lot. After reading carefully, I still have some doubts, would you like to help me solve it? I’ll be back often and follow up on this comment. thank you for your help.