ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ

1 Min Read

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 6-ին հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում, ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքները:

Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը։

Քննարկվել է նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունը։

Կիսվեք այս հոդվածով