Քիմ Քարդաշյանը Carlyle-ի նախկին ղեկավարի հետ կստեղծի մասնավոր ներդրումային ընկերություն

1 Min Read

Ռեալիթի շոուի աստղ, բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը և խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկի՝ Carlyle Group-ի նախկին գործընկեր Ջեյ Սեմմոնսը, հիմնել են մասնավոր ներդրումային ընկերություն, որը կոչվում է SKKY Partners։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ SKKY Partners-ը ներդրումներ կանի ինչպես սպառողական, այնպես էլ մեդիա բիզնեսում:

SKKY-ն, ըստ Քարդաշյանի, դեռ ներդրումներ չի կատարել, սակայն նախատեսում է դա անել մինչև տարեվերջ։ Շուտով կսկսվի դրամահավաքը։

Քարդաշյանն առաջին տարին չէ, որ ծավալում է բիզնես գործունեություն։ 2019 թվականին նա թողարկել է Skims ներքնազգեստի և հագուստի բրենդը, որը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

Սեմմոնսը Carlyle-ում աշխատել է ավելի քան 16 տարի և լքել ընկերությունը 2022-ի հուլիսին: Նա ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը։

Share This Article