2022 թվականին կենտրոնական բանկերն իրենց պահուստներին ավելացրել են 1136 տոննա ոսկի՝ մոտ 70 միլիարդ դոլար արժողությամբ, ինչն առավելագույնն է 1967 թվականից ի վեր։ Այս մասին հայտնել է Ոսկու համաշխարհային խորհուրդը (WGC):
Տվյալներն ընդգծում են 1990-ականներից և 2000-ականներից ի վեր տարբեր երկրների կենտրոնական բանկերի վերաբերմունքի փոփոխությունը ոսկու նկատմամբ ՝ հատկապես Արևմտյան Եվրոպայում:
2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո եվրոպական բանկերը դադարեցրին ոսկու վաճառքը, իսկ զարգացող տնտեսությամբ մի շարք երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Հնդկաստանը, սկսեցին գնել թանկարժեք մետաղը: Կենտրոնական բանկերը հուլիս-դեկտեմբեր ամիսներին գնել են 862 տոննա։
Կենտրոնական բանկի գնումների արդյունքում ոսկու ընդհանուր համաշխարհային պահանջարկն անցյալ տարի հասել է 4741 տոննայի, ինչը 18 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ և ամենաբարձրն է 2011 թվականից ի վեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում