Apple-ի շահույթն առաջին եռամսյակում նվազել է 13 %-ով

1 Min Read

Apple-ի զուտ շահույթը 2022/23 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել է 13,4 %-ով և կազմել 29,998 մլրդ դոլար, ասվում է հաշվետվության մեջ։ Ընկերության հասույթը նվազել է 5,5 %-ով՝ հասնելով 117,2 մլրդ դոլարի։ Սա սպասվածից ավելի վատ արդյունք է․ կանխատեսումը 121,88 մլրդ դոլարի մակարդակում էր։

Հաշվետու ժամանակահատվածում Apple-ի նվազած շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 1,88 դոլար՝ մեկ տարի առաջվա 2,1 դոլարի փոխարեն: Այն նույնպես ցածր էր կանխատեսումներից (1,94 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար): IPhone-ի վաճառքները նվազել են 8,1 %-ով՝ մինչև 65,775 մլրդ դոլար: Mac-ի վաճառքից հասույթը նվազել է 29 %-ով ՝ մինչև 7,735 մլրդ դոլար: Ընդ որում, iPad-ի վաճառքներն աճել են 29 %-ով ՝ մինչև 9,396 մլրդ դոլար:


Apple-ն իր սարքերի մինչև մեկ քառորդը կհավաքի Հնդկաստանում


2023 թվականին Apple-ն արդեն ներկայացրել է երկու բոլորովին նոր արտադրանք՝ Mac Mini համակարգիչը և MacBook Pro նոութբուքերը՝ նոր ֆիրմային M2 պրոցեսորներով։ Հաղորդվել է, որ 2024 թվականին Apple-ը կթողարկի նոր սերնդի iPad Pro պլանշետներ՝ զգալիորեն վերամշակված դիզայնով։ Reuters-ի փոխանցմամբ՝ կորպորացիան մտադիր է Հնդկաստանում իր արտադրության մասնաբաժինը հասցնել 25%-ի։

Կիսվեք այս հոդվածով