Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի TikTok-ի արգելափակման օրինագիծը

1 Min Read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատ) նախատեսում է 2023 թվականի փետրվարին Կոնգրեսում քվեարկության դնել երկրի տարածքում TikTok-ի արգելափակման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նախաձեռնության հեղինակը հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ Մաքքոլն է։ Նա մտադիր է Սպիտակ տանը տրամադրել օրինական գործիքակազմ՝ «ԱՄՆ ազգային անվտանգության նկատառումներով» չինական սոցիալական ցանցն արգելափակելու համար։

«Խնդիրն այն է, որ այս հավելվածը [TikTok] Չինաստանի կառավարությանը հասանելիություն է տալիս մեր հեռախոսներին», – գործակալությանը փոխանցել է Մաքքոլի խոսքերը:


ԱՄՆ սենատորը հայտարարել է երկրում TikTok սոցցանցի համազգային արգելքի օրենքի մասին


ԱՄՆ-ում TikTok-ի նկատմամբ ճնշումը 2020 թվականին սկսել էր գործադրել Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախկին նախագահը մտադիր էր հեռացնել TikTok-ը App Store-ից և Google Play-ից, ինչպես նաև այլ սահմանափակումներ մտցնել ծառայության վրա, սակայն պարտվեց մի շարք դատական ​​գործընթացներում և չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի։

Reuters-ը նշել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հեշտ չի լինի հասնել արգելքի մասին օրինագծի հաստատմանը: Բանն այն է, որ դրա օգտին պետք է քվեարկի 60 սենատոր, այսինքն ՝ բացարձակ մեծամասնությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով