ԱՄՆ սենատորը հայտարարել է երկրում TikTok սոցցանցի համազգային արգելքի օրենքի մասին

1 Min Read

ԱՄՆ-ում հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին հայտարարել է ԱՄՆ-ում չինական TikTok սոցիալական ցանցի համազգային արգելքի օրենքի ներկայացման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Անցյալ ամիս Կոնգրեսն արգելեց այն (TikTok) բոլոր կառավարական սարքերում: Այժմ կներկայացնեմ օրինագիծ սոցիալական ցանցի համազգային ​​արգելքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նա ավելացրել է, որ TikTok-ը «Չինաստանի սողանցքն է ամերիկացիների կյանքում»։

Հունվարի 17-ին CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ ավելի քան 20 նահանգներ իրենց քաղաքացիական ծառայողներին արգելել են օգտվել TikTok-ից։ Նշվել է, որ չինական հավելվածների՝ ներառյալ TikTok-ի, WeChat սոցիալական ցանցի և AliPay վճարային համակարգի օգտագործման արգելքը մտցվել է ինչպես «Դեմոկրատների», այնպես էլ «Հանրապետականների» կողմից կառավարվող նահանգներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի 2023 թվականի բյուջեի նախագծում առաջարկվել է արգելել Չինական TikTok հավելվածի տեղադրումը պաշտոնյաների համակարգիչներում և հեռախոսներում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն