Իլոն Մասկի կարողությունը երկու օրում աճել է 11 միլիարդ դոլարով

1 Min Read

Մինչ Իլոն Մասկը Սան Ֆրանցիսկոյում երկրորդ օրն անընդմեջ ցուցմունք էր տալիս Tesla Inc-ի սեփականաշնորհման վերաբերյալ 2018 թվականին արված իր թվիթերյան հրապարակման մասին, նրա կարողությունն այդ ընթացքում աճել է 11 միլիարդ դոլարով։ Գրում է Bloomberg-ը։

Մասկի զուտ կարողությունն ավելացել է մոտ 10,6 մլրդ դոլարով՝ հասնելով 145,2 մլրդ դոլարի։ Սա նոյեմբերից ի վեր գրանցված երկօրյա ամենամեծ աճն է։

51-ամյա Մասկին դատի են տվել արժեթղթերի խարդախության համար՝ 2018 թվականի օգոստոսին արված թվիթի պատճառով, որտեղ նա ասել է, որ «դիտարկում է Tesla-ի սեփականաշնորհումը 420 դոլարով: Ֆինանսավորումն ապահովված է»:

Ներդրողները կարծում են, որ նրա պնդումները, թե ինքը գումար ուներ ընկերությունը սեփականաշնորհելու համար, սուտ էին։ Հետևաբար, դրանք հանգեցրել են մեծ վնասների ներդրողների շրջանում:

Անցյալ ամիս Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով կորցրեց 200 միլիարդ դոլար կարողություն, իսկ այժմ նրա կարողությունը 195 միլիարդ դոլարով ցածր է իր գագաթնակետից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով