Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու արդիականացումը կավարտվի մինչև 2024 թվականը

1 Min Read

Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու արդիականացումը կավարտվի մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այս փուլում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու թողունակությունը տարեկան 25 մլն տոննա բեռ է, մինչև 2024 թվականի վերջ մենք կավարտենք դրա արդիականացումը, և թողունակությունը կկազմի 48 մլն տոննա»,- հայտարարել է  Ղարիբաշվիլին։

Համաշխարհային տնտեսական ֆորումում վարչապետը նշել է, որ երկրների հարաբերությունները ժամանակի փորձության են ենթարկվել, և նրանք միասին իրականացրել են պատմական մի շարք նախագծեր։

 

Share This Article