5 ամենահարուստ ամերիկացիները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն

3 Min Read

Բարձրագույն կրթությունը համարվում է հաջողության գրավական, և դա ունի ամերիկացի միլիարդատերերի մեծ մասը: Սակայն նրանցից ոմանք կարողացել են հարստություն կուտակել, ունենալով միայն միջնակարգ կրթություն կամ նույնիսկ առանց դրա: Նրանց անվանում են՝ Self-made-միլիարդատերեր:

Առաջարկում ենք ծանոթանալ Forbes USA-ի կողմից ներկայացված Self-made-միլիարդատերերի հնգյակին

Հարոլդ Հեմմ
Կարողությունը՝ $ 21,1 միլիարդ
Հարստության աղբյուրը՝ նավթ և գազ
Բնակության վայրը՝ Օկլահոմա

Երկրի ամենահարուստ մարդը, ով իր հարստությունը վաստակել է առանց բարձրագույն կրթություն ստանալու, նավթային մագնատ Հարոլդ Հեմմն է։ 13 երեխաներից ամենափոքրը՝ Հեմմը, մեծացել է Օկլահոմայի ֆերմայում, մանկության տարիներին բամբակ է հավաքել և դեռահասության տարիներին աշխատել բենզալցակայանում: Հետագայում նա հիմնել է իր սեփական ընկերությունը, որը բեռնատարներով ջուր է հասցրել նավթի հանքեր։ 1971 թվականին, երբ Հեմմը 25 տարեկան է եղել, նրա ընկերությունը վարկ է ստացել իր առաջին հորատանցքի հորատման համար, որը և սկիզբ է դրել նրա կարիերային՝ նավթի արդյունահանման ոլորտում: Նա այժմ Continental Resource նավթային ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է և $ 21,1 միլիարդ կարողությամբ: Forbes-ի 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում, որը վերջերս է հրապարակվել, զբաղեցնում է 28-րդ տեղը:

Դեյվիդ Գրին
Կարողությունը՝ $ 13,2 միլիարդ
Հարստության աղբյուրը՝ Հոբբի լոբբի խանութներ
Բնակության վայրը՝ Օկլահոմա

Դիանա Հենդրիքս
Կարողությունը՝ $ 11,5 միլիարդ
Հարստության աղբյուրը՝ Շինանյութի բիզնես
Բնակության վայրը՝ Վիսկոնսին

Դիանա Հենդրիքսը` Ամերիկայի ամենահարուստ self-made-ձեռներեցը, ստիպված է եղել թողնել ուսումը 17 տարեկանում, երբ հղիացել է: Հենդրիքսն ամուսնացել է իր երեխայի հոր հետ, սակայն երեք տարի անց նրանք բաժանվել են։ Միայնակ մայրը աշխատանքի է ընդունվել որպես մատուցողուհի տեղական Playboy ակումբում, ավելի ուշ դարձել է անշարժ գույքի վաճառողուհի, իսկ 1982 թվականին հիմնադրել է շինանյութերի դիստրիբյուտորը՝ ABC Supply: Նրա խոսքով, համալսարանական կրթություն չունենալը զարգացրել է իր ձեռնարկատիրական կարողությունները։ «Ես ինքս սովորելու առիթներ էի փնտրում։ Ես օրինակներ էի փնտրում: Ես սովորեցի փորձի և սեփական սխալների հիման վրա», – գրել է Հենդրիքսը: Ըստ նրա, կարիերա կառուցելը շատ ավելի կարևոր է, քան դիպլոմ ստանալը:

Նրա յոթ երեխաներից երկուսը նույնպես կրթություն չեն ստացել։ «Երկու տղաներս էլ անմիջապես սկսեցին աշխատել», – ասում է Հենդրիքսը: «Մեր ընտանիքը կարծում է, որ յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր մասնագիտություն արժեքավոր է, անկախ նրանից՝ դա պահանջում է դիպլոմ, թե՝ ոչ»:

Քրիստի Ուոլթոն
Կարողությունը՝ $ 9,7 միլիարդ
Հարստության աղբյուրը՝ Walmart
Բնակության վայրը՝ Վայոմինգ

Դոն Վուլտաջիո
Կարողությունը՝ $ 6,6 միլիարդ
Հարստության աղբյուրը՝ Arizona Beverages
Բնակության վայրը՝ Նյու Յորք

Ամերիկացիների մոտ 28 %-ը պնդում է, որ ստացել է միայն միջնակարգ դպրոցի դիպլոմ, իսկ երկրի բնակչության գրեթե 9 %-ը չի ավարտել միջնակարգ դպրոցը։ Ըստ 2022 թվականի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի, ԱՄՆ բնակչության ավելի քան երեք հինգերորդը երբեք չի ավարտել բակալավրի աստիճանը:

Share This Article
Թողնել մեկնաբանություն