«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչել են 2022 թվականի լավագույն ֆիլմ՝ ըստ կինոքննադատների

1 Min Read

Ռեժիսորներ Դեն Կվանի և Դենիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմն ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների կողմից ճանաչվել է լավագույն ֆիլմ Critics’ Choice Awards-ի ժամանակ: Մրցանակակիրների ցուցակը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում։

Ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար Կվանն ու Շայներտը ճանաչվել են նաև լավագույն ռեժիսորներ։

Նշվում է, որ ժապավենը դարձել է A24 անկախ կինոստուդիայի ամենաեկամտաբեր ֆիլմը։ Նախագծի ընդհանուր եկամուտը գերազանցել է 103 միլիոն դոլարը։

Անցյալ տարի, ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների վարկածով, լավագույն ֆիլմ էր ճանաչվել ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը, որի գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչն էր:

Share This Article